ԵՀ նախագահ Ֆոն դեր Լեյենը անվստահության քվեարկության սպառնալիքի ֆոնին՝ մեղմացնում է հռետորաբանությունը
Համաշխարհային Մամուլ
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը զգալիորեն մեղմացրել է իր հռետորաբանությունը իր քաղաքական հակառակորդների նկատմամբ՝ հոկտեմբերի 9-ին կայանալիք անվստահության քվեարկությունից առաջ։ Այս մասին հաղորդում է ամերիկյան Politico թերթը։
Հրապարակման համաձայն՝ ֆոն դեր Լեյենը, քաղաքական ճնշման աճի պայմաններում, այժմ պատրաստ է «ավելի շատ լսել, ավելի շատ խոսել և նույնիսկ որոշ զիջումների գնալ»։
Renew Europe խմբակցության ղեկավար Վալերի Այենն ասել է, որ ֆոն դեր Լեյենը սկսել է ցուցաբերել «խորհրդակցելու, համագործակցելու և մարդկանց բանակցային սեղանի շուրջ միավորելու ավելի ուժեղ հանձնառություն»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան