Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածից հրթիռի արձակման մասին
Աշխարհ
Իսրայելի պաշտպանության բանակը իր Telegram ալիքում հայտնել են, որ Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արկ է արձակվել։
Հայտարարության մեջ ասվում է, որ Իսրայելի հարավային Նետիվ Հա'Ասար քաղաքում օդային հարձակման ազդանշանի հնչելուց հետո պաղեստինյան անկլավի հյուսիսային մասից արկ է հայտնաբերվել։ Ենթադրվում է, որ այն ընկել է այդ տարածքում։
Իսրայելի պաշտպանության բանակը հավելել է, որ զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ