Ուկրաինան ու Դանիան համաձայնության են եկել զենքի համատեղ արտադրության շուրջ
Աշխարհ
Ուկրաինան և Դանիան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է սկանդինավյան երկրում ուկրաինական զենքի արտադրություն: Այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։
Փաստաթղթի համաձայն՝ կողմերը պայմանավորվել են համատեղ արտադրական հզորություններ ստեղծել, տեխնոլոգիաներ փոխանակել և պաշտպանական նախագծերի համար ֆինանսավորում ներգրավել Եվրամիության միջոցներից։
Շմիգալը նշել է, որ արտադրված արտադրանքը կաջակցի պաշտպանական ուժերին, իսկ երկարաժամկետ հեռանկարում ուկրաինական փորձը և զարգացումները կամրապնդեն դաշնակից երկրների պաշտպանական կարողությունները։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ