Գերմանիայում դանակով հարձակվել են քաղաքապետի վրա
Համաշխարհային Մամուլ
Գերմանիայի Հերդեկեի քաղաքապետ Իրիս Շտալցերի վրա դանակով հարձակվել են, հաղորդում է Der Spiegel-ը։
57-ամյա կինը գտնվում է ծանր վիճակում։
Շտալցերը ընտրվել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու։ Նրա վրա հարձակում են գործել ընտրություններից կարճ ժամանակ անց։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նա դանակահարության արդյունքում՝ ստացել է բազմաթիվ վնասվածքներ։
Հարձակվողի ինքնությունը և դրդապատճառները դեռևս անհայտ են։
Էնեպե-Ռուր շրջանում այժմ ընթանում է ոստիկանական խոշոր գործողություն։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)