Ֆրանսիայի Ազգային ժողովը կքննարկի Մակրոնին իշխանությունից հեռացնելու առաջարկը
Աշխարհ
Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) բյուրոն չորեքշաբթի օրը կքննարկի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու առաջարկը, հայտարարել է ձախակողմյան «Անսասան Ֆրանսիա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մաթիլդ Պանոն։ Այս մասին հաղորդում է BFMTV-ն։
Նրա խոսքով՝ Ազգային ժողովի բյուրոն հոկտեմբերի 8-ին կհավաքվի՝ քննարկելու կուսակցության առաջարկը, որը ստորագրել են 104 պատգամավորներ։
Քաղաքական գործիչը հույս է հայտնել, որ Բյուրոն իմպիչմենտի բանաձևը ընդունելի կգտնի իրականացման համար։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ