Թրամփը հայտարարել է Սի Ցզինպինի հետ հանդիպման մասին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայի վարչապետ Մարկ Կարնիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ նախատեսում է հանդիպել ՉԺՀ նախագահ՝ Սի Ցզինպինի հետ։ Ելույթը հրապարակվել է C-Span պորտալում։
«Ես կհանդիպեմ նրա հետ մի քանի շաբաթից, ինչպես գիտեք, Հարավային Կորեայում»,- ասել է Թրամփը։
Հոկտեմբերի 1-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ չորս շաբաթից կհանդիպի Սի Ցզինպինի հետ։
Նրա խոսքերով՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը չի ապահովել Վաշինգտոնի և Պեկինի միջև կնքված համաձայնագրի իրականացումը, որի համաձայն Չինաստանը պետք է միլիարդավոր դոլարների չափով ամերիկյան գյուղատնտեսական արտադրանք գներ։
Թրամփը ընդգծել է, որ սոյան լինելու է առաջիկա հանդիպման քննարկման գլխավոր թեմաներից մեկը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ