Երկրին է մոտենում արևային պլազմայի ամպը
Գիտություն և Մշակույթ
Երկրին է մոտենում արևային պլազմայի ամպ, և արդեն գրանցվել են երևույթի առաջին նշանները, սակայն մագնիսական փոթորիկներ առայժմ չեն սկսվել։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի (ԻԿԻ ՌԱՀ) արևային աստղագիտության լաբորատորիայից։
Գիտնականների խոսքով՝ պլազմայի ամպը արտանետվել է Արևի վրա հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած պայթյունի ընթացքում։ Այդ արտանետումը եղել է դանդաղ՝ առանց հարվածային ալիքների, ինչի շնորհիվ Երկրի մագնիտոսֆերան հասցրել է հարմարվել։ Ներկայումս երկրամագնիսական փոթորիկներ կամ խանգարումներ չեն արձանագրվել։
«Ներկա խանգարումները, նախնական տվյալներով, կարող են բավականին երկար տևել (մինչև մեկ օր և ավելի), այդ պատճառով պահպանվում է բարձր հավանականություն, որ մոտ ժամանակում կարող են դիտվել նաև թույլ երկրամագնիսական փոթորիկներ», -նշել են մասնագետները։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան