ԱՄՆ-ն անզոր է ռուսական ԱԹՍ-ների դեմ․ DE
Վերլուծական
Ռուսաստանն Ուկրաինայի հակամարտությունում մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է կիրառում, ինչին պատրաստ չէ ԱՄՆ-ն և առճակատման դեպքում ոչ մի կերպ չի կարողանա պայքարել դրա դեմ։ Նման կարծիք Daily Express թերթի հետ զրույցում հայտնել Է Բարաք Օբամայի վարչակազմում սպառազինությունների վերահսկման բյուրոյի պետքարտուղարի օգնական Ֆրենկ Ռոուզը։
«ԱԹՍ-ների այս շարասյունները հիմնովին փոխում են պատերազմի վարման մեթոդները, և մենք՝ Միացյալ Նահանգները, հայտնվել ենք պարտության մեջ. մենք բավականաչափ արագ չենք զարգացնում այդ նոր մարտահրավերներին դիմակայելու ունակությունները», - կարծում է վերլուծաբանը:
Նա համոզված է՝ Վաշինգտոնին անհրաժեշտ է արդիականացնել իր ԱԹՍ-ները, որպեսզի ԱՄՆ-ն կարողանա ինչ-որ բան հակադրել Ռուսաստանին:


















































Ամենադիտված
Թուրքիան չի բացառում, որ Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը կարող էր խոցված լինել