Որն է ՆԱՏՕ-ի՝ 5-րդ հոդվածի այլընտրանքը Ուկրաինային․ FA
Աշխարհ
Արևմուտքի կողմից Ուկրաինայի անվտանգության հնարավոր երաշխիքներն ուղղված կլինեն Կիևի ռազմական ներուժի ամրապնդմանը և դրա անհրաժեշտ ֆինանսավորմամբ ապահովմանը։ Այս մասին հայտնել են վերլուծաբաններ Ջերեմի Շապիրոն և Սամուել Չերեփը, գրում է Foreign Affairs ամսագիրը։
«Ուկրաինացիները չպետք է հույս ունենան, որ ԱՄՆ-ն և Եվրոպան ապագայում կանեն այն, ինչից նրանք բազմիցս հրաժարվել են վերջին տասը և ավելի տարիների ընթացքում», - նշում են փորձագետները:
Վերջիններս կարծում են՝ հնարավոր արևմտյան երաշխիքները բաղկացած կլինեն երեք հիմնական կետերից՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ավտոմատ վերականգնում խաղաղության համաձայնագրի պայմանների խախտման դեպքում, Ուկրաինային անհրաժեշտ ֆինանսավորմամբ ապահովելու պարտավորություններ և Կիևին ռազմական աջակցության շարունակություն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ