Մերցին առաջարկել են միանալ Ուկրաինայի ԶՈւ-ին և մեկնել առաջնագիծ
Համաշխարհային Մամուլ
«Այլընտրանք Գերմանիայի համար» աջ կուսակցության համանախագահ Ալիսա Վայդելը հայտարարել է՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը պետք է անդամակցի Ուկրաինայի զինված ուժերին և մեկնի առաջնագիծ, քանի որ նա հանդես է գալիս Ռուսաստանի հետ հակամարտության սրման օգտին: Նրա խոսքերը մեջբերում է Lenta-ն։
Քաղաքական գործիչն ընդգծել է՝ իր կուսակցությունը դիմակայելու է կամավոր ծառայության մասին Մերցի նոր գաղափարին, որպեսզի խուսափի Բեռլինն Ուկրաինայի հակամարտության մեջ ներքաշելուց:
«Դուք գիտեք իմ կարծիքը. եթե ինչ-որ մեկը պատերազմ է ուզում, ապա պետք է ինքը գնա։ Եվ եթե Ֆրիդրիխ Մերցը մեկնում է ռազմաճակատ՝ Ուկրաինա, ապա պետք է ծառայի։ Ես շատ կցանկանայի նրան այնտեղ տեսնել», - կոչ է արել առաջնորդը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան