Ուկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապ Վարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Disney-ը հազարավոր աշխատատեղեր է կրճատում՝ Amazon-ի և Apple-ի հետ մրցակցության ֆոնին Պայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին Թուրքիան և Հարավային Կորեան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացումը Մելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբ ԱԺ նախագահը պատգամավորին ասում է՝ դուրս կշպրտի, հանցակազմ չե՞ք տեսնում, ինչո՞ւ է ազատության մեջ (տեսանյութ) ChatGPT-ն զարգանում է՝ գնումներից մինչև ընտանեկան բյուջեի պլանավորում Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված հայ կոմպոզիտորի աճյունը հուղարկավորվել է 85 տարի անց 56 միլիոն դրամով 5 րոպեանոց հոլովակ են պատրաստել COP17-ի համար. Հոլիվուդի՞ց էր եկել նկարիչը (տեսանյութ) #ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ 

ԵՊՀ-ում պաշտոնապես բացվել է Ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնը

Գիտություն և Մշակույթ

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ ԵՊՀ ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնի պաշտոնական բացումը։ Կենտրոնը ստեղծվել է ԵՊՀ-ի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA) և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցությամբ՝ նպատակ ունենալով ամուր հիմքերի վրա դնելու Հայաստանում ժողովրդագրության զարգացումը: Միջոցառման ժամանակ ազդարարվեց նաև «Ժողովրդագրական դիմակայունություն. կանանց կարողությունների և հնարավորությունների ընդլայնում տվյալահենք քաղաքականությունների միջոցով» ծրագրի մեկնարկը։

Նորաբաց կենտրոնը նպատակ ունի արձագանքելու ժողովրդագրական այն լրջագույն մարտահրավերներին, որոնց բախվում է Հայաստանը՝ ծնելիության մակարդակի և միտումների վերլուծությունից մինչև միգրացիոն գործընթացներ, կյանքի տևողության և առողջ երկարակեցության հետ կապված հարցեր և այլն։ Տարիներ շարունակ այս խնդիրները քննարկվում էին մասնագետների շրջանում, սակայն առաջին անգամ ձևավորվում է ինստիտուցիոնալ կենտրոն, որը կմիավորի գիտահետազոտական աշխատանքը, քաղաքականությունների մշակումն ու հանրային իրազեկումը։

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, խոսելով կենտրոնի ստեղծման ուղղությամբ տարված երկարատև աշխատանքներից, ասաց. «Ժողովրդագրության հարցերը մշտապես եղել են ինչպես ՀՀ Կառավարության, այնպես էլ դասախոսների և հետազոտողների ուշադրության կենտրոնում։ Սակայն դրանք հաճախ դիտարկվել են առանձնացված ձևով, և, կարելի է ասել, տվյալահենք հետազոտություններ այդ ոլորտում գրեթե չեն կատարվել։ Այս բացը զգացվել է թե՛ երկրի, թե՛ բուհական և կրթական համակարգերում։ ԵՊՀ ժողովրդագրության կենտրոնի առաջնային նպատակներից է աջակցել քաղաքականությունների մշակմանը՝ հիմնված հավաստի տվյալների վրա, նոր հետազոտությունների խթանումը և հետագայում նաև կրթական բաղադրիչի զարգացումը»։ 

Նա հավելեց, որ կենտրոնը մեծ հնարավորություն է ստեղծում վերապատրաստման ծրագրերի իրականացման համար. տարբեր ոլորտների մասնագետներ հնարավորություն կունենան օգտվելու կենտրոնի ռեսուրսներից՝ վերապատրաստվելու նպատակով։ Ուսանողները ևս ներգրավված կլինեն հետազոտական աշխատանքներում՝ հետագայում դառնալով ժողովրդագրության մասնագետներ և լրացնելով ոլորտում առկա մասնագիտական պակասը։

«ԵՊՀ-ն այն հարթակն է, որտեղ ներկայացված են կրթության բոլոր մակարդակները, և այստեղ միջգիտակարգային հետազոտությունների կատարումը թե՛ հնարավոր է, թե՛ արդյունավետ»,- ընդգծեց Հովհաննես Հովհաննիսյանը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, կարևորելով այսօրինակ կենտրոնի բացումը ԵՊՀ-ում, ուրախությամբ ողջունեց նաև «Ժողովրդագրական դիմակայունություն. կանանց կարողությունների և հնարավորությունների ընդլայնում տվյալահենք քաղաքականությունների միջոցով» ծրագրի մեկնարկային միջոցառման անցկացումը, որը տեղի է ունենում ՀՀ-ի համար ժողովրդագրական և սոցիալ-տնտեսական բազմաշերտ բարեփոխումների այս կարևոր փուլում։

«Նվազող ծնելիություն, արտաքին միգրացիա, բնակչության ծերացում. Հայաստանը, ինչպես աշխարհի այլ պետություններ, ամեն օր բախվում են այս մարտահրավերներին ու խնդիրներին, որոնց հասցեագրման համար անհրաժեշտ է ձեռնարկել համալիր քայլեր՝ մշակելով երկարաժամկետ, կարիքահենք և արդյունքային ցուցանիշներով քաղաքականություններ՝ միտված բնակչության կայուն կառուցվածքի  ձևավորմանն ու մարդկային կապիտալի զարգացմանը։ Ասվածի վկայությունն է վերջերս Կառավարության կողմից ընդունված «Ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ.» ռազմավարությունը, որն արտացոլում է պետության տեսլականը և հանձնառությունները։ Այն միավորում է տարբեր նախաձեռնություններ՝ ուղղված երկրում ներառական, զգայուն և բարենպաստ միջավայրի ձևավորմանը, առաջնային կարևորություն տալով կանանց զորեղացմանը, շարունակական կրթության ապահովմանը, ընտանեկան միջավայրի ստեղծմանը՝ որպես ռազմավարության անքակտելի բաղադրիչներ»,- ասաց նա և հավելեց, որ այսօր մեկնարկող ծրագիրը լիովին համահունչ է Կառավարության առաջնահերթություններին. այստեղ միավորվում են գիտական հետազոտությունները, տվյալների վերլուծությունը և քաղաքականությունների մշակումը։  

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլը։ Ըստ նրա՝ այս նախագիծը ապահովելու է բազմաշերտ աջակցություն գենդերային հավասարության, սոցիալական քաղաքականության ձևավորման և այլ հարցերում՝ ամրապնդելով ժողովրդագրական կայունությունը՝ տվյալահենք քաղաքականությունների միջոցով ընդլայնելով կանանց հնարավորություններն ու ընտրության ազատությունը։

«Սա պարզապես քաղաքական միջամտություն չէ։ Սա հանձնառություն է՝ հանուն Հայաստանի ապագայի և Հայաստանի ժողովրդի»,- ավելացրեց նա։

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը շեշտեց, որ այս նախաձեռնությունն առանձնանում է իր երկու կարևոր կողմերով. նախ՝ համագործակցության և համատեղ աշխատանքի արդյունավետ հարթակ ստեղծելու հնարավորությամբ, երկրորդ՝ արծարծում է շատ կարևոր թեմա։

«Այս նախաձեռնությունները արտացոլում են Հայաստանի նախաձեռնողական մոտեցումը՝ կառուցելու սեփական ժողովրդագրական ապագան։ Սա հզոր հանձնառություն է՝ առ ներառական, փաստահենք քաղաքականության մշակում, ինչպես նաև կանանց ու երիտասարդության՝ որպես փոփոխությունների գլխավոր շարժիչ ուժերի հզորացում»,- ասաց նա։

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանն ընդգծեց, որ դեռ մեկ տարի առաջ գաղափար, ծրագիր կամ նույնիսկ երազանք թվացող երկու նախաձեռնություններն այսօր արդեն իրականություն են դառնում՝ սկսելով իրենց գործնական ընթացքը։

«Լիահույս եմ, որ սա պարզապես ծրագիր չի լինի, այլ կդառնա շատ ավելի մեծ նախաձեռնությունների և կայուն փոփոխությունների սկիզբ, ինչպես նաև ուղենիշ՝ ժողովրդագրական ռազմավարության իրականացման համար»,- նշեց Լուսինե Սարգսյանը։

ԵՊՀ ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Տիգրան Գասպարյանը ներկայացրեց կենտրոնի առաքելությունը, նպատակները, տեսլականը։ 

Կենտրոնը միավորելու է թե՛ տեղական, թե՛ միջազգային մակարդակի գիտնականների, փորձագետների, պետական կառույցների ներկայացուցիչների և քաղաքականություն մշակողների՝ ոչ միայն վերլուծելու, այլև կիսվելու արդյունքներով, կրթելու հանրությանը և բարձրացնելու իրազեկվածության մակարդակը։

Միջոցառման ողջույնի ելույթներից հետո «Ժողովրդագրական դիմակայունություն. կանանց կարողությունների և հնարավորությունների ընդլայնում տվյալահեն քաղաքականությունների միջոցով» ծրագրի ղեկավար Տաթևիկ Բադալյանը ներկայացրեց ծրագրի հիմնական նպատակները։ Դրանք են՝ կանանց, այդ թվում՝ խոցելի խմբերի ներկայացուցիչների, շարունակական կրթության և հմտությունների զարգացման ապահովումը՝ նրանց տնտեսական և հոգեսոցիալական բարեկեցությունը խթանելու համար, ազգային ժամանակային փոխանցումների, հաշիվների (National Time Transfer Accounts - NTTA) կիրառումը՝ չվճարվող խնամքի աշխատանքի արժեքը գնահատելու և ավելի գենդերազգայուն տնտեսական քաղաքականություններ մշակելու համար։ Ծրագրի հիմնական նպատակներից է նաև Երևանի պետական համալսարանում գործող Ժողովրդագրական կենտրոնի կարողությունների զարգացումը։ 

Ծրագիրն իրականացնում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, ֆինանսավորել է՝  Միացյալ Թագավորության կառավարությունը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Պեսկովը անհնար է անվանել Եվրոպայի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններինDisney-ը հազարավոր աշխատատեղեր է կրճատում՝ Amazon-ի և Apple-ի հետ մրցակցության ֆոնինՊայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմինԹուրքիան և Հարավային Կորեան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացումըԲուլղարիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթողի անունըՄելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբԱԺ նախագահը պատգամավորին ասում է՝ դուրս կշպրտի, հանցակազմ չե՞ք տեսնում, ինչո՞ւ է ազատության մեջ (տեսանյութ) ChatGPT-ն զարգանում է՝ գնումներից մինչև ընտանեկան բյուջեի պլանավորումԼենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված հայ կոմպոզիտորի աճյունը հուղարկավորվել է 85 տարի անց56 միլիոն դրամով 5 րոպեանոց հոլովակ են պատրաստել COP17-ի համար. Հոլիվուդի՞ց էր եկել նկարիչը (տեսանյութ) #ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԻրանը հայտարարել է, որ ընտրում է դիվանագիտությունը, բայց պատրաստ է նաև ամենավատ սցենարինՓաշինյանը Մեցոլային է փոխանցել «Արմատագիր-երկխոսության ուժը» Հայոց այբուբենի հուշաքանդակի մանրակերտը (լուսանկարներ) Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատներըԼեհաստանը հատուկ նշանակության ուժեր է ուղարկել Ռուսաստանի հետ սահմանԻրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Տուսկը կմասնակցի Նավրոկիի գլխավորած Անվտանգության խորհրդի նիստին՝ չնայած Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված հակամարտությանըՓաշինյանի սրան սատկացնելու եմ, նրան կզացնելու արտահայտությունները քրեական հանցա՞կազմ են․ Գրիգորյան (տեսանյութ) Կասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը Չեխիայի նախագահը անհրաժեշտ է համարում Եվրոպայի մասնակցությունը Ուկրաինայի շուրջ բանակցություններինԼեզվակռիվ ԱԺ-ում՝ ՔԿ նախագահի հետ հարց ու պատասխանի ժամանակ. Ժողովուրդ, թույլ տվեք պատասխանի (տեսանյութ) Միգուցե քննիչները հոգնու՞մ են քաղաքական պատվեր կատարելուց. Ղազինյանը՝ Պողոսյանին (տեսանյութ) Ի՞նչ է սպասվում ԱՄՆ միջանկյալ ընտրություններում․ երեք հնարավոր զարգացումԶելենսկին ասել է, որ Մասկը հրաժարվել է քննարկել SpaceX-ի աշխատանքը ՈւկրաինայումՊապիկյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի հետ Ագարակ գյուղի 51-ամյա բնակիչը օգտագործել և իրացրել է թմրամիջոց․ նա կալանավորվել էՍրբուհի Գալյանը նեղվելու շատ բան ունի որովհետև ինքը այն պաշտոնյան է որ գրում է այդ սահմանադրությունը. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ) ԱՄՆ նախագահի կուսակցությունը 92 տարվա ընթացքում Կոնգրեսում տեղեր է կորցրել ընդամենը երեք անգամՄեքսիկայի դեսպանին ներկայացվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացըԳործարկվելու է էլեկտրաշչակ Երեք գերտերությունների առաջնորդները կարող են հանդիպել նոյեմբերի 18-19-ին՝ ՉինաստանումՊեսկովը հայտարարել է, թե ով կգլխավորի Ուկրաինայի հարցով բանակցությունների պատվիրակությունըՋանասիրաբար աշխատող քննիչի աշխատանքից դուրս գալու պաճառը ո՞րն է. Հարց ՔԿ ղեկավարին (տեսանյութ) Պայթյուններ, ռմբակոծություններ և վտանգավոր միջադեպեր՝ աշխարհումԻրանը ներկայացրել է Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության 5 պայմանԻրանը պահանջում է ճանաչել Հորմուզի ինքնիշխանությունըԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են հակամարտության կարգավորման առաջարկները․ Կատարի ԱԳՆՕդի ջերմաստիճանը կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայաստանում տոկոսադրույքները փոխվել են. ԿԲ-ի նոր որոշումը Ի՞նչ գործ ունեն մարզային դատախազները Փաշինյանի դիմավորման արարողություններին․ ինքնագործունեությո՞ւն է, թե՞ դատախազության ցուցում․ ՂազարյանԲրիտանացին ոտքով շուրջերկրյա ճանապարհորդությունն ավարտել է 28 տարումՎահագն Ալեքսանյանի կոտրած աթոռը նորոգե՞լ են, ո՞վ է պատասխան տալու, շշերն էլ կհավաքե՞ն (տեսանյութ) Բանտերում ուժեղացնում են հսկողությունը․ տեսախցիկներ են տեղադրվել Դանիայի ԱԳՆ-ը Գրենլանդիան հանձնելու մասին Թրամփի խոսքերը անվանել է ագիտացիայի մի մաս Հայկական եկեղեցին՝ թուրքական մշակույթի տո՞ւն, ռուբլու արգելք, Բաքվի նոր օրակարգըԲեյրութում 7 խաղաղ բնակչի սպանության գործով Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել
Ամենադիտված