Ֆրանսիայի Ազգային ժողովը մերժել է Մակրոնի հրաժարականի նախաձեռնությունը
Համաշխարհային Մամուլ
Ֆրանսիայի Ազգային ժողովի բյուրոն՝ խորհրդարանի ստորին պալատի բարձրագույն կոլեգիալ մարմինը, մերժել է ընդդիմադիր ձախակողմյան «Անսասան Ֆրանսիա» կուսակցության առաջարկը, որով պահանջվում էր նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը, հաղորդում է Figaro-ն։
«Այսօր առավոտյան Ազգային ժողովի բյուրոյի անդամները որոշել են չընդունել Էմանուել Մակրոնի հրաժարականի առաջարկը», - հաղորդել է թերթը։
Նշվում է, որ ձախերը, «կանաչները» և սոցիալիստները քվեարկել են առաջարկի օգտին։ Մակրոնի կողմնակիցները, ինչպես սպասվում էր, դեմ են արտահայտվել նախագահի հրաժարականին։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ