Գերմանիայում Պուտինին անվանել են «նախընտրելի առաջնորդ»
Ռուսաստան
Հանովերից 19-ամյա ուսանողի՝ հեռուստատեսային թոք-շոուի ժամանակ ասված խոսքերը հակասություններ են առաջացրել Գերմանիայում։ Այս մասին հաղորդում է գերմանական Frankfurter Rundschau պարբերականը։
«Ես չեմ ուզում ծառայել բանակում։ Ես չէի գնա պաշտպանելու Գերմանիան։ Եթե ես ստիպված լինեի ընտրել՝ Գերմանիան կռվի՞, թե՞ Պուտինի կողմից ղեկավարվի, ես կընտրեի Պուտինին», - ասել է նա ARD հեռուստաալիքի Die 100 - Was Deutschland bewegt հաղորդման ժամանակ։
Ուսանողը հավելել է, որ Ռուսաստանի հետ հակամարտությունը որևէ օգուտ չի բերել ուկրաինացիներին։ Թերթի տվյալներով՝ այս խոսքերը շփոթեցրել են հաղորդավարներին և զայրացրել հանդիսատեսին։ Հաղորդավարները փորձել են փոխել թեման՝ կենտրոնանալով ռազմական բարեփոխումների անհրաժեշտության վրա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան