Արևմուտքը հրաժարվում է հավատալ, որ Ռուսաստանը հաղթում է Ուկրաինայում․ NI
Համաշխարհային Մամուլ
Մեծ Բրիտանիան, Եվրամիությունը և Միացյալ Նահանգները հրաժարվում են հավատալ, որ Ռուսաստանը հաղթանակ է տանում Ուկրաինայում։ Այս մասին գրում է ամերիկյան The National Interest ամսագիրը։
Արևմտյան երկրները անտեղյակ են այն փաստից, որ նույնիսկ ՆԱՏՕ-ի կողմից ռազմական մատակարարումները չեն օգնում Ուկրաինային հաղթել ռուսական զորքերին։ «Այս իրավիճակը զարգանում է Ուկրաինայում ամերիկյան ռազմական վերահսկիչների ներկայությանը չնայած, որոնք օգնում են երկրի զինված ուժերին հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքը», -նշվում է հոդվածում։
Հոկտեմբերի 2-ին բրիտանական The Financial Times թերթը հաղորդել է, որ Արևմուտքը ճանաչում է Ռուսաստանի հաջողությունները բալիստիկ հրթիռների կատարելագործման գործում, ինչը թույլ է տալիս երկրի զինված ուժերին խուսափել ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերից։
Հրատարակության համաձայն՝ ընդամենը մեկ ամսվա ընթացքում ուկրաինական Patriot անձնակազմերի կողմից ռուսական «Կինժալ» և «Իսկանդեր» հրթիռների խափանման արդյունավետությունը կտրուկ նվազել է՝ օգոստոսին մոտավորապես 37% -ից հասնելով մինչև սեպտեմբերին ընդամենը 6%։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան