Մարիաննա Աբրավիտովան անդրադարձել է Փաշինյանի հոգեկան վիճակին
Հայաստան
Հոգեբան Մարիաննա Աբրավիտովան հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերում նկատել է դեպրեսիայի և ուժեղ սթրեսի նշաններ, հայտնում է Life.ru-ն։
Նրա խոսքով՝ «Փաշինյանի դեմքի գծերը թեքված և կարծրացած են, ինչը վկայում է լարվածության և մշտական անհանգստության մասին։ Նա չի կարողանում լիարժեք հանգստանալ և շարունակում է մնալ սթրեսային վիճակում»։ Աբրավիտովան նաև չի բացառել, որ վարչապետը կարող է ընդունել թեթև հակադեպրեսանտներ։
Նշենք, որ օրերս Փաշինյանը հայտարարել էր նոր Սահմանադրության մշակման նախաձեռնության մասին՝ նշելով, որ այն կնշանավորի Չորրորդ հանրապետության սկիզբը, որը պետք է հիմնված լինի խաղաղության վրա։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան