Փաշինյանը խոսել է Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին (տեսանյութ)
ՏեսանյութերԱհավոր դեպք տեղի ունեցավ՝ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի սպանության դեպքը։ Առնվազն բացահայտում տեղի ունեցավ, տեղի է ունենում քննություն և հույս ունեմ, որ քննության արդյուքներով, ոչ մի հարցի պատասխան բաց չի մնա և համոզված եմ՝ արվում է առավելագույնը դրա համար։ Այս մասին Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բայց, այնուամենայնիվ, պետք է վերադառնանք, ինչը էն չենք արել, որտեղ է բացթողումը, ինչ պետք է այլ կերպ լիներ, որ այդ ամենը տեղի չունենար։
Ընդհանրապես, Հայաստանում հանցավորության մակարդակը շատ լուրջ խնդիր է, առավել ևս բռնությամբ կատարված հանցագործությունները։ Ամեն կրակոց ամեն քաղաքացի, ի վերջո, զգում է, որ դա կրակել են իր վրա»,– ասել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)