Ռուսական «Նաբատ» համակարգը կկարողանա հայտնաբերել անօդաչու նավերը
Ռուսաստան
Ռուսական Godrone ընկերությունը հայտարարել է, որ «Նաբատ» էլեկտրամագնիսական դետեկտորը նորացված V.3 տարբերակում ստացել է հնարավորություն հայտնաբերելու անօդաչու նավեր (ԲԷԿ)՝ շնորհիվ հաճախականությունների ընդլայնված սպեկտրի, գրում է ТАСС-ը։
Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ համակարգը այժմ աշխատում է 200–800 մեգահերց տիրույթում և ունի նոր «սիգնատուրաներ», որոնք թույլ են տալիս ֆիքսել ԲԷԿ-երը։ Բացի այդ, հայտնաբերման շառավիղը մեծացել է՝ հասնելով 2 կիլոմետրի՝ նախկին 1,5-ի փոխարեն։
Նշվում է, որ արդիականացված «Նաբատ»-ի մատակարարումները զորքերին կսկսվեն մոտ ժամանակներում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան