Վրաստանում ԵՄ դրոշն անվանել են «ահաբեկչության խորհրդանիշ»
Աշխարհ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին մեկնաբանել է Եվրահանձնակատար Մարտա Կոսի հայտարարությունը, ըստ որի Վրաստանը կիրառում է «ռուսական ապատեղեկատվության մեթոդներ»։ Նրա խոսքերով, որոնց է հղում անում «Взгляд» թերթը, Բրյուսելը նպատակաուղղված տարածում է Թբիլիսիի մասին կեղծ նարատիվներ։
«Այդպիսի նարատիվների և ապատեղեկատվության դեմ մեր զենքն է՝ բացահայտել և ասել ճշմարտությունը», — ընդգծել է Պապուաշվիլին։
Նա հավելել է, որ եվրոպացի բյուրոկրատները «իրենց անպատասխանատվությամբ հասել են նրան, որ Վրաստանում ռադիկալ բողոքի ակցիաների մասնակիցների ձեռքին գտնվող ԵՄ դրոշը ասոցացվում է բռնության, ահաբեկչության և ծայրահեղականության հետ»։
Մինչ այդ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Արևմուտքի երկրներին մեղադրել էր ֆաշիստական Գերմանիայի նախարար Յոզեֆ Գեբելսի քարոզչությունը շարունակելու մեջ։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան