Պուտինը ժամանել է Տաջիկստան
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Տաջիկստան, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։
Այցը կտևի հոկտեմբերի 8-ից 10-ը։ Աշխատանքային ծրագրում ներառված է մասնակցությունը «Կենտրոնական Ասիա- Ռուսաստան» երկրորդ գագաթնաժողովին և ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին։
Բացի այդ, Պուտինը բանակցություններ կվարի Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։ Կքննարկվեն ռուս-տաջիկական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների զարգացման հարցեր տարբեր ոլորտներում։
Բանակցությունների արդյունքում նախատեսվում է ստորագրել համատեղ հայտարարություն, ինչպես նաև մի շարք միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ