Լավրովը մեկնաբանել է Թրամփի ծրագիրը՝ Գազայի վերաբերյալ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պլանը, որն ուղղված է Գազայի հատվածում հակամարտության կարգավորմանը, ներկայումս լավագույն լուծումն է՝ արաբների համար ընդունելիության և Իսրայելի «չմերժման» տեսանկյունից, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Կամուրջներ դեպի Արևելք» նախագծին տված հարցազրույցում։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է իր «20 կետերը», որոնցում հիշատակվում է «պետականության» գաղափարը։ Սակայն ամեն ինչ ձևակերպված է բավական ընդհանուր՝ այնպիսի համատեքստում, որ խոսքը վերաբերում է միայն նրան, թե ինչ կմնա Գազայի հատվածից։ Արևմտյան ափը այս համատեքստում չի հիշատակվում։ Բայց մենք իրատես ենք․ հասկանում ենք, որ սա այն լավագույնն է, ինչ այժմ կա «սեղանին»։ Առնվազն՝ լավագույնը՝ արաբների համար ընդունելիության և Իսրայելի կողմից չմերժման տեսակետից։ Ես հենց այդպես կբնորոշեի (Իսրայելի վարչապետ) Բինյամին Նեթանյահուի դիրքորոշումը»,- ասել է Լավրովը։
Թրամփի պլանը՝ Գազայի իրավիճակի կարգավորման վերաբերյալ, որը հրապարակվել է սեպտեմբերի 29-ին, ներառում է 20 կետ և նախատեսում է հրադադարի անմիջական հաստատում, գերիների ազատում 72 ժամվա ընթացքում։
Բացի այդ, փաստաթղթով առաջարկվում է, որ «ՀԱՄԱՍ»-ը և այլ պաղեստինյան խմբավորումները չմասնակցեն Գազայի հատվածի կառավարմանը՝ ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի ձևով։ Կառավարման վերահսկողությունը պետք է փոխանցվի տեխնոկրատական իշխանություններին՝ միջազգային հսկողության ներքո, որի ղեկավարն ինքը՝ Թրամփն է լինելու։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ