«Նորմալ տղաներն այստեղ են դառնում իրական տղամարդիկ». Պետդուման՝ Macan-ի բանակ գնալու մասին
Ռուսաստան
Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովը դրական է գնահատել ռեփեր Macan-ի (Անդրեյ Կոսոլապով) որոշումը ծառայել ռուսական բանակում։ «Խորհրդային Միությունում աղջիկները չէին հանդիպում տղաների հետ, ովքեր չէին ծառայել․ դա ամոթալի էր համարվում», — նշել է պատգամավորն Shot Telegram-ալիքի հետ զրույցում։
Կարտապոլովի խոսքով՝ հայտնի երաժիշտների ու դերասանների բանակում ծառայելը դարձել է «դրական միտում», քանի որ «նորմալ երիտասարդները» հասկանում են, որ հենց բանակում կարող են դառնալ «իրական տղամարդիկ»։
Ավելի վաղ Macan-ը հայտնել էր, որ գնում է ծառայության՝ պատրաստ լինելով ժամանակավորապես դադարեցնել կարիերան հանուն զինվորական պարտքի կատարման։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան