Լավրովը վրդովեցուցիչ է համարել Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու Արեւմուտքի փորձերը
Աշխարհ
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Կամուրջներ դեպի Արևելք» նախագծին տված հարցազրույցում, որի հատվածը հրապարակվել է դիվանագիտական գերատեսչության կայքում, նշել է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու Արևմուտքի փորձերը վրդովեցուցիչ են։
«Իհարկե, հենց այս պատժամիջոցները վերականգնելու փորձը, որը Արևմուտքը փորձում է ներկայացնել որպես արդեն կայացած իրավական գործողություն, լիովին վրդովեցուցիչ պատմություն է, հիշեցնեմ, որ Իրանի միջուկային ծրագրի կարգավորման համապարփակ միասնական գործողությունների պլանը հավանող բանաձևը խախտված չի եղել Իրանի կողմից»,-ընդգծել է նախարարը։
Սեպտեմբերի 26-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել առաջարկված բանաձևի նախագիծը, որը նախատեսում էր Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնման ժամկետը հետաձգել ևս վեց ամիսով։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան