Սմարթֆոնները կդառնան ավելի արագ
Աշխարհ
PhoneArena-ի տվյալներով՝ սմարթֆոնները շուտով կստանան զգալիորեն ավելի արագ ներկառուցված հիշողություն։
Երկուշաբթի՝ հոկտեմբերի 6-ին, Համատեղ ճարտարագիտական սարքերի կոմիտեն (JEDEC) հրապարակեց UFS 5.0 ունիվերսալ ֆլեշ հիշողության ստանդարտի սպեցիֆիկացիաները: Կազմակերպությունը հայտարարեց, որ ստանդարտը զգալիորեն կբարձրացնի ֆայլերի ընթերցման և գրելու արագությունները, ինչը, ի վերջո, կբարելավի սարքերի ընդհանուր աշխատանքը:
Համեմատած UFS 4.0-ի հետ, նոր ստանդարտը գրեթե կրկնապատկում է տվյալների փոխանցման արագությունը՝ վայրկյանում 5.8-ից հասնելով 10.8 գիգաբայթի: UFS 4.0-ը թողարկվել է 2022 թվականին: Մասնագետները նշել են, որ դրա ներկառուցված հիշողության մոդուլները ավելի էներգաարդյունավետ կլինեն: Հոդվածում նշվում է, որ UFS 5.0-ը մշակվել է արհեստական բանականության (AI) կիրառման համար:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը