Գերմանիան կխոցի երկրի օդային տարածք ներխուժած անօդաչու սարքերը
Աշխարհ
Գերմանիայի ոստիկանությունը մտահոգված է ցածր թռչող անօդաչու թռչող սարքերի խնդրով. դրանց դեմ պայքարելու համար մի քանի դաշնային հողերի իշխանությունները պլանավորում են փոփոխություններ կատարել օրենսդրությունում, որպեսզի թույլ տրվի դրանց խոցումը, չորեքշաբթի օրը հաղորդել են տեղական լրատվամիջոցները։
«Մյունխենում նախարարները քննարկում են ոստիկանական լիազորությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելուն ուղղված օրինագիծը։ Սա Բավարիայի ոստիկանությանը հնարավորություն կտա նույնականացնել անօրինական ինքնաթիռները և, անհրաժեշտության դեպքում, զինաթափել դրանք», - հաղորդում է Abendzeitung München թերթը։
Բավարիայի վարչապետ Մարկուս Սյոդերը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերը «ապագայի մարտահրավերն» են, և որ խնդիրը պետք է լուծվի հնարավորինս շուտ։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը