Ռուսաստանի հետ երկխոսությունը կարևոր է ամբողջ աշխարհի համար․ ԱՄՆ կոնգրեսական
Աշխարհ
ԱՄՆ-ի և Ռուսաստանի համար կարևոր է պահպանել երկխոսությունը հանուն ամբողջ աշխարհի։ Այս մասին X-ում նշել է կոնգրեսական Աննա Պաուլինա Լունան։
«Ես պաշտոնապես հաստատում եմ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ հանդիպումը, որը տեղի կունենա այս ամսվա վերջին։ Մեր երկրները չպետք է թշնամիներ լինեն», - նշել է կոնգրեսականը:
Վերջինս նշել է՝ առևտրի և խաղաղության հասնելու վերաբերյալ Ռուսաստանի հետ երկխոսությունը կարևոր է ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ամբողջ գլոբալ հանրության համար՝ հավելելով՝ գործընկերների հետ միասին սպասում է Դմիտրիևի հետ հանդիպմանը:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը