Նեթանյահուն և Թրամփը «զգացմունքային» հեռախոսազրույց են ունեցել
Համաշխարհային Մամուլ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հաղորդում է The Times of Israel-ը։
Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտնել է, որ Թրամփը և Նեթանյահուն «շատ հուզիչ և ջերմ զրույց են ունեցել՝ շնորհավորելով միմյանց բոլոր պատանդներին ազատ արձակելու համաձայնագրի ստորագրման պատմական նվաճման կապակցությամբ»։
Նեթանյահուն նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին իր ջանքերի համար, իսկ Սպիտակ տան ղեկավարը գովաբանել է վարչապետին իր «վճռական ղեկավարության և ձեռնարկած գործողությունների» համար։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան