Երբ է Մակրոնը հայտարարելու Ֆրանսիայի նոր վարչապետի անունը
Համաշխարհային Մամուլ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի նոր վարչապետի անունը կհայտարարի հոկտեմբերի 10-ին: Այս մասին հայտարարել է հեռացող վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն, հաղորդում է Bloomberg-ը։
Լեկորնյուն ավելի վաղ իր հրաժարականը բացատրել է երկրի բևեռացված քաղաքական կուսակցությունների միջև փոխզիջում գտնելու իր անկարողությամբ: Մակրոնը նրան հանձնարարել էր համաձայնության գալ քաղաքական խմբերի հետ՝ հեռանալուց առաջ նոր կառավարություն ձևավորելու համար։
Վարչապետի խոսքով՝ խորհրդարանում կա փոխզիջման հնարավորություն։ Ազգային ժողովի բացարձակ մեծամասնությունը դեմ է լուծարմանը։
Bloomberg-ը նշում է, որ եթե նոր վարչապետը չկարողանա կաբինետ ձևավորել, Մակրոնը ստիպված կլինի կամ խորհրդարանական ընտրություններ նշանակել, կամ այլ վարչապետ նշանակել, կամ հրաժարական տալ։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)