Հասանովը Թուրքիայի ՊՆ ղեկավարի հետ քննարկել է «տարածաշրջանային անվտանգության ապահովման» հարցը
Աշխարհ
Հոկտեմբերի 9-ին, Թուրքիա կատարած պաշտոնական այցի ընթացքում, Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։
Անկարայում կայացած հանդիպման ժամանակ նշվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև «եղբայրական և ռազմավարական դաշնակցային» հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական։
Պաշտպանության նախարարները ընդգծել են, որ ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության ընդլայնումը երկու պետությունների ղեկավարների ուշադրության կենտրոնում է։
Երկկողմ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ռազմական, ռազմատեխնիկական և ռազմական կրթության ոլորտներում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ։ Նրանք նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգության ապահովմանը, տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը վերաբերող թեմաներ։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան