Ուկրաինան չի կարողանա ինքնուրույն «հետ մղել» Ռուսաստանին․ Կալլաս
Աշխարհ
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը խոստովանել է, որ Ուկրաինան չի կարողանա միայնակ «հետ մղել» Ռուսաստանին։ Die Zeit-ին տված հարցազրույցում նա կոչ է արել «ավելացնել Կիևին աջակցությունը»։
Ըստ նրա՝ Ուկրաինան ունի իր տարածքները վերադարձնելու կամք։ Կալլասը պնդում է, որ եթե Արևմուտքը շարունակի աջակցել հանրապետությանը, այն «կկարողանա ազատագրել ավելի շատ տարածքներ և Ռուսաստանին էլ ավելի հետ մղել»։
«Բայց, իհարկե, այն չի կարող դա անել միայնակ։ Ահա թե ինչու է շատ կարևոր, որ մենք շարունակենք մեծացնել մեր աջակցությունը։ Որքան ուժեղ է Ուկրաինան ռազմական առումով, այնքան ուժեղ կլինի բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է Կալլասը։


















































Ամենադիտված
Թուրքիան չի բացառում, որ Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը կարող էր խոցված լինել