Ռուսաստանի հետ առաջինը պետք է ցուցադրել ուժը․ Լեհաստանի ԱԳՆ
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանի հետ բանակցությունները պետք է վարել երկու փուլով, որոնցից առաջինը պետք է լինի ուժի ցուցադրումը, և միայն դրանից հետո արժե անցնել երկխոսության։ Նման խորհուրդ է տվել Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին, փոխանցում է New York Times թերթը։
«Դրա համար անհրաժեշտ է շարունակել ֆինանսական և ռազմական աջակցությունը Ուկրաինային՝ խարխլելով ռուսական ռազմական տնտեսության հիմքերը», - պարզաբանել Է նախարարը:
Սիկորսկին նաև կոչ է արել Հունգարիային և Սլովակիային ականջալուր լինել Թրամփին և «դադարեցնել ռուսական նավթի գնումը», ինչպես նաև համաձայնություն տալ «Եվրոպայում ավելի քան 200 միլիարդ դոլարի սառեցված ռուսական ակտիվների օգտագործմանը՝ պատերազմներից տուժածներին ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան