Թրամփը պատրաստվում է հայտարարել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հարցում համաձայնագրի մասին
Համաշխարհային Մամուլ
Իսրայելի և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման միջև Գազայի հատվածի վերաբերյալ համաձայնագիրը կարող է ստորագրվել շատ շուտով, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տրված հուշագրին։
AP-ն պնդում է, որ հուշագրում դիվանագետը խնդրել է Թրամփին «շուտով» հաստատել TruthSocial սոցիալական ցանցում գրառումը, որպեսզի ամերիկացի առաջնորդը կարողանա առաջինը հայտարարել համաձայնագրի մասին։
«Ռուբիոն ներկա չի եղել ազդեցիկ պահպանողականների հետ Թրամփի կլոր սեղանին, բայց նա մտել է սենյակ, Թրամփին տվել հուշագիրը և ինչ-որ բան շշնջացել նրան», - հաղորդում է AP-ն։
Այն կարդալուց հետո նախագահն ասել է. «Մենք շատ մոտ ենք Մերձավոր Արևելքում համաձայնագրի կնքմանը»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան