Պուտինը խոսել է Ռուսաստանի և Ադրբեջանի «ընդհանուր նպատակների» մասին
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանն ու Ադրբեջանը շատ նման շահեր ունեն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է РИА Новости -ն։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում խնդիրներ կան, բայց ամեն ինչ կվերադառնա նորմալ հունի։ Նրա խոսքով՝ երկու երկրների կողմից փոխադարձ հետաքրքրությունը կարող է վերականգնել շփումները՝ վերադարձնելով նախկին մակարդակին։
Պուտինի և Ալիևի հանդիպումը ընթանում է Դուշանբեում՝ Ռուսաստանի ղեկավարի՝ Տաջիկստան կատարած պետական այցի շրջանակներում։
Նախագահների միջև վերջին լիարժեք հանդիպումը տեղի է ունեցել անցյալ տարվա հոկտեմբերին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան