Ալիևը շնորհակալություն է հայտնել Պուտինին
Աշխարհ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին՝ «AZAL»–ի ինքնաթիռի կործանման շուրջ ստեղծված իրավիճակն անձամբ վերահսկելու համար։
«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ այս իրավիճակն անձամբ վերահսկելու համար։ <…> Դուք անձամբ եք վերահսկում հետաքննությունը, և մենք կասկած չունեինք, որ այն օբյեկտիվորեն կլուծի ամեն ինչ։ Հետևաբար, ես կրկին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ անհրաժեշտ համարեցիք այս հարցին մեր հանդիպման ժամանակ անդրադառնալ», - ասել է պետության ղեկավարը։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության զարգացման հետ կապված լավ դինամիկա կա։
«Ինչպես նշեցիք, հարաբերությունները հաջողությամբ զարգացել են այս տարի, ոչ միայն առևտրատնտեսական հարաբերություններում, այլ նաև մյուս բոլոր ոլորտներում։ <…> Առևտրաշրջանառությունը զարգացման հետ կապված լավ դինամիկա կա», - ասել է Ալիևը։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը