Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները շարունակվում են․ Ուշակով
Ռուսաստան
Ալյասկայում երկու երկրների առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումից հետո Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները շարունակվում են: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է Lenta-ն։
«Շփումներն անցկացվում են հենց այն պայմանավորվածությունների և այն ըմբռնումների հիման վրա, որոնք ձևակերպվել են Ալյասկայում հանդիպումից անմիջապես առաջ և այդ հանդիպման ընթացքում», - ասել է քաղաքական գործիչը:
Ընդ որում, Ուշակովն ընդգծել է՝ Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածությունները դուր չեն գալիս Եվրոպայի երկրներին և Ուկրաինային, որոնք, նրա խոսքով, չեն ցանկանում Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան