Արծաթի գինը հասել է նոր պատմական առավելագույնի
Աշխարհ
«Ինտերֆաքս» -ի փոխանցմամբ ՝ արծաթի սպոտային գինը հոկտեմբերի 9-ին աճել է ավելի քան 4%-ով՝ հասնելով բոլոր ժամանակների ամենաբարձր՝ 51.2 դոլարի մեկ ունցիայի համար։
Վերջին անգամ արծաթի գինը 50 դոլարից բարձրացել է 1980 թվականի սկզբին։
Հաշվետվության մեջ նշվում է, որ տարեսկզբից ի վեր արծաթը թանկացել է ավելի քան 73%-ով։
Թանկարժեք մետաղների նկատմամբ ներդրողների հետաքրքրությունը մեծանում է բարձր աշխարհաքաղաքական և տնտեսական անորոշության, ինչպես նաև ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի անկախության , ԱՄՆ կառավարության բյուջեի վիճակի և ֆոնդային շուկայի գերտաքացման վերաբերյալ մտահոգությունների ֆոնին։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը