Ուզբեկստանի նախագահը մեկնաբանել է Ռուսաստանի հետ հարաբերությունները
Աշխարհ
Ռուսաստանը եղել է, կա և միշտ կլինի մեր հիմնական, առաջնահերթ ռազմավարական գործընկերն ու դաշնակիցը, հայտարարել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը՝ Դուշանբեում կայացած Կենտրոնական Ասիա-Ռուսաստան երկրորդ գագաթնաժողովում ելույթ ունենալով։
«Ես ընդգծում եմ՝ Ռուսաստանը եղել է, կա և միշտ կլինի մեզ համար գլխավոր, առաջնահերթ ռազմավարական գործընկեր և դաշնակից», - ասել է Միրզիյոևը։ Նրա ելույթի տեքստը գագաթնաժողովում հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։
Նրա խոսքով՝ նման համագործակցության ամուր, անսասան հիմքը ընդհանուր պատմությունն է, դարավոր կապերը, ժողովուրդների մշակութային և մտավոր մտերմությունը, ինչպես նաև երկրների միջև բարեկամական և վստահելի հարաբերությունները։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն