Գազայի կառավարման հարցը դեռևս չի քննարկվել․ ՀԱՄԱՍ
Աշխարհ
Եգիպտոսում անուղղակի բանակցությունների այս փուլում դիմադրության շարժումների, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի, զենքի և Գազայի հատվածի կառավարման հարցերը չեն քննարկվել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Լիբանանում ՀԱՄԱՍ-ի մամուլի խոսնակ Վալիդ Քիլանին։
«Վիճահարույց հարցերը հետաձգվել են մինչև հաջորդ փուլ, ինչպիսիք են՝ ով կկառավարի Գազայի հատվածը քաղաքական և ռազմական առումով, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ին և այլ դիմադրության խմբավորումներին զենքի փոխանցման հարցը։ Այս բոլոր հարցերը մնում են զգայուն և այս փուլում դեռևս չեն քննարկվել», - ասել է Քիլանին։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը