Կրեմլը հայտարարեց ռուս-արաբական գագաթնաժողովի հետաձգման մասին
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի վարչապետ Մոհամմեդ Սուդանիի հետ՝ քննարկելով հոկտեմբերի 15-ին Մոսկվայում նախատեսված ռուս-արաբական առաջին գագաթնաժողովը ավելի ուշ ժամկետով հետաձգելու հարցը՝ Գազայի կարգավորման ծրագրի իրականացման ֆոնին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Քննարկումը վերաբերել է հոկտեմբերի 15-ին Մոսկվայում նախատեսված ռուս-արաբական առաջին գագաթնաժողովին », - ասվում է հայտարարության մեջ։
Մամուլի ծառայությունը նշել է, որ «հաշվի առնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածում հարաբերությունների կարգավորման ծրագրի իրականացման ակտիվ փուլի սկիզբը», Պուտինը և Սուդանին համաձայնել են, որ հրավիրված արաբ առաջնորդներից շատերի համար «այս իրավիճակում դժվար կլինի անձամբ ժամանել Մոսկվա»։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան