Սերբիան հումանիտար օգնություն է ցուցաբերել Կուրսկի մարզին
Աշխարհ
Սերբիան 472 միլիոն ռուբլի մարդասիրական օգնություն է տրամադրել Կուրսկի մարզին, հաղորդում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Հոկտեմբերի 8-ին Սերբիայի Հանրապետության կառավարությունը Կուրսկի մարզին տրամադրել է 472 միլիոն ռուբլի մարդասիրական ֆինանսական օգնություն։ Միջոցները փոխանցվել են Կուրսկի մարզի զարգացման հիմնադրամին, որն իրականացնում է նախագծեր՝ աջակցելու տարածաշրջանի բնակչության ամենախոցելի խմբերին, որոնք տուժել են Կիևի ռեժիմի հանցավոր գործողություններից», - հայտնել է Արտաքին գործերի նախարարությունը։
Փաստաթղթում ընդգծվում է, որ Մոսկվան երախտագիտություն է հայտնում Բելգրադին Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ ցուցաբերած ուշադրության և մտահոգության համար։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը