ՈւԵՖԱ-ն մերժել է Չեմպիոնների լիգայի բարեփոխման հնարավորությունը
Աշխարհ
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) պաշտոնապես հերքել է Չեմպիոնների լիգայի ձևաչափը փոխելու ծրագրերը՝ չնայած Սուպերլիգայի նախագիծը խթանող A22 Sports ընկերության ներկայացուցիչների հետ բանակցություններին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությանը։
«Մենք կտրականապես հայտարարում ենք, որ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ձևաչափը փոխելու ծրագրեր չկան», - հայտարարել է կազմակերպության մամուլի ծառայությունը։ ՈՒԵՖԱ-ն նշել է, որ բոլոր հանդիպումները անցկացվել են հանրային վայրերում և միայն տեղեկատվական նպատակներով են եղել։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը