Վանդшլիզմի դեպք՝ Կիրանցի վանքում
Գիտություն և Մշակույթ
Օրեր առաջ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունն ահազանգել էր հուշարձանների տարածքներում իրականացված վանդալիզմի կրկնվող դեպքերի մասին։ Դրանցից մեկը Կիրանցի վանքի պատերին թողած գրվածքների տեսքով էր։
Պահպանության ծառայության Տավուշի ՊՄՊ աշխատակիցների ջանքերով Կիրանցի վանքի պատերին արված գրառումները մաքրվել են։ Նրանք հնարավորինս խնամքով հեռացրել են գրվածքների մի մասը։ ՊՈԱԿ-ից հայտնում են, որ րոշներն, այնուամենայնիվ, մնացել են, քանի որ ներկերը բավական մնայուն են, և խորը շերտով դրանք մաքրելու դեպքում մտավախություն կա վնասել վանքի պատերը։
««Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հերթական անգամ հորդորում է զերծ մնալ հուշարձանների տեսքն ու անվտանգությունը խաթարելու գործողություններից»,- նշում են ՊՈԱԿ-ից։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)