ԱՄՆ վարչակազմից հավաստիացումներ ենք ստացել՝ պատերազմն ամբողջությամբ ավարտվել է. ՀԱՄԱՍ
Աշխարհ
Գազայի հատվածում ՀԱՄԱՍ–ի քաղաքական թևի ղեկավար Խալիլ ալ-Հայյան հայտարարել է Իսրայելի հետ պատերազմի ավարտի մասին: Նրա տեսաուղերձը հեռարձակել է «Ալ Ջազիրա»-ն:
«Մենք եղբայրական միջնորդներից և ԱՄՆ վարչակազմից հավաստիացումներ ենք ստացել, որոնք հաստատել են, որ պատերազմն ամբողջությամբ ավարտվել է», - ասել է ալ-Հայյան։
Նրա խոսքով՝ ձեռք բերված համաձայնությունների առաջին փուլը նախատեսում է հրադադար և գերիների փոխանակում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնագրեր են ստորագրել ԱՄՆ խաղաղության ծրագրի առաջին փուլի շրջանակում:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն իր հերթին հաստատել էր Գազայում հրադադարի համաձայնագրի կնքումը:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը