ԱՄՆ բանակը նախապատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտությանը․ NI
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ի բանակի հատուկ ջոկատայինները պատրաստվում են Ռուսաստանի հետ «հակամարտության»։ Նման հայտարարությամբ հանդես է եկել The National Interest ամսագիրը։
«Ամռանը բանակային «Կանաչ բերետները» համագործակցում էին եվրոպական հատուկ ստորաբաժանումների հետ՝ նախապատրաստվելով Ռուսաստանի հետ հակամարտությանը։ Երկու առանձին զորավարժությունների ընթացքում բանակային հատուկ նշանակության ուժերի մարտիկներն աշխատել են լեհական և բրիտանական հատուկ գործողությունների ուժերի հետ», - նշված է հոդվածում։
Հաղորդվում է՝ Լեհաստանում զորավարժությունները կենտրոնացած են եղել օդային շարժունակության մեթոդների մշակման վրա: Ներառյալ վայրէջքը և տարհանումը՝ օգտագործելով CH-47 ուղղաթիռներ:


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)