Սիրիան հումանիտար խոր ճգնաժամում է
Մերձավոր Արևելք
Համաձայն Սիրիայի փախստականների հարցերով Միջազգային փրկարարական կոմիտեի հետազոտության՝ Սիրիան և մերձակա տարածաշրջանը հումանիտար խոր ճգնաժամի մեջ են: Այս մասին նշում է Express անգլիական պարբերականը:
«Մոտ երկու տարվա ապստամբությունների և քաղաքացիական պատերազմի պատճառով Միջին Արևելքը հայտնվել է տեղահանության ողբերգության առջև»,- այս մասին նշված է Սիրիայի փախստականների հարցերով Միջազգային փրկարարական կոմիտեի հետազոտության մեջ:
Հայտարարությունում նշված է, որ օժանդակության ներկայիս մակարդակը չի բավարարում քաղաքացական պատերազմներից հետո առաջացած պահանջներին: Սիրիայից մոտ 600,000 փախստական գտնվում է հարևան պետություններում, իսկ ՄԱԿ-ը մտավախություն ունի, որ նրանց թիվը կարող է անցնել մեկ միլիոնը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ