Մոլդովան վերածվում է Կիևի մատակարարման բազայի․ Գալուզին
Աշխարհ
Մոլդովայի իշխանություններն իրենց երկիրը վերածում են Ուկրաինայի Զինված ուժերի մատակարարման թիկունքային բազայի։ Հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Известия-ին տված հարցազրույցում։
Նա նշել է՝ Ռուսաստանը դիտարկում է Մոլդովայի 2025-2030 թվականների ռազմական ռազմավարությունը որպես երկրի ռազմականացման և այն Կիևի մատակարարման բազայի վերածելու հերթական քայլ: «Դա այն է, ինչին մոլդովական ղեկավարության արևմտյան հովանավորները ակտիվորեն ձգտում են եվրաինտեգրման քողի տակ», - ընդգծել Է դիվանագետը:
Գալուզինը նշել է՝ մոլդովացի զինվորականները պարբերաբար մասնակցում են ՆԱՏՕ-ի զորավարժություններին, ինչպես նաև երկիր է մատակարարվում դաշինքի սպառազինությունը:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը