ԵՄ-ն Ուկրաինայի հարցով ռիսկի է բախվել․ Euractiv
Վերլուծական
Եվրամիությունը ռիսկի է դիմում մոտ ժամանակներս Ուկրաինային 175 մլրդ եվրոյի ֆինանսավորման սխեմայի շուրջ համաձայնության չգալ՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվները: Այս մասին հայտնում է Euractiv պորտալը՝ հղում անելով ԵՄ դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրներին։
Այսպես կոչված «վերականգնողական վարկի» շուրջ բանակցությունները տեղի կունենան հոկտեմբերի վերջին Եվրոպական խորհրդի նիստում: Նախաձեռնությանը աջակցում են Գերմանիան, Ֆրանսիան և ԵՄ արևելյան երկրները, սակայն Բելգիան, որտեղ սառեցված է ՌԴ ակտիվների մեծ մասը, թերահավատորեն է վերաբերվում ծրագրին:
Դիվանագետներից մեկի խոսքով՝ չարժե հույս դնել Եվրոպական խորհրդի հաջորդ նիստին համաձայնության հասնելու վրա: Պարբերականի մեկ այլ զրուցակից պարզաբանել է՝ առարկությունները կարգավորելու համար Բելգիային անհրաժեշտ կլինի «զգալի իրավաբանական և տեխնիկական աշխատանք»: Նշվում է՝ սխեմայի մանրամասները դեռ համաձայնեցվում են Եվրոպական հանձնաժողովի կողմից:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան