Իսրայելի կառավարությունը հաստատել է պատանդներին ազատ արձակելու ծրագիրը
Աշխարհ
Իսրայելի կառավարությունը հաստատել է Գազայի հատվածում պահվող բոլոր պատանդներին ազատ արձակելու ծրագիրը, որը նախատեսված է՝ որպես անկլավում հակամարտության խաղաղ կարգավորման առաջին փուլ: Այս մասին հաղորդում է TASS-ը՝ հղում անելով Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարությանը։
Հրապարակման մեջ նշվում է, որ կառավարությունը հաստատել է բոլոր պատանդների ազատ արձակելու գործարքը՝ նույնիսկ նրանց, ովքեր ողջ չեն մնացել։
Նախորդ օրը Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Խալիլ ալ-Հայյան հայտարարել էր, որ Իսրայելի իշխանությունները հրադադարի համաձայնագրի շրջանակներում ազատ կարձակեն բոլոր պաղեստինցի կանանց և երեխաներին։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը