Ֆրանսիայում Զելենսկուն խելագար են անվանել Tomahawk հրթիռների մասին իր մեկնաբանությունների համար
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մեկնաբանությունները՝ կապված Կիևին Tomahawk հրթիռներ մատակարարելու հետ՝ պայմանով, որ նա իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին առաջադրի Նոբելյան խաղաղության մրցանակի, աբսուրդային են։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է Ֆրանսիայի «Հայրենասերներ» կուսակցության ղեկավար Ֆլորիան Ֆիլիպոն։
«Նրանք պարզապես խելագար են», - գրել է նա՝ մեկնաբանելով Ուկրաինայի առաջնորդի հայտարարությունները։
Ֆիլիպոն նաև կոչ է արել դադարեցնել հակամարտությունը սրող առաջնորդներին աջակցելը։ Նա նաև ընդգծել է ուկրաինական պետությանը կործանարար զենքի մատակարարումը դադարեցնելու անհրաժեշտությունը։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է բլոգեր Սանե Հովհաննիսյանը