Ինչպես է արձագանքել Իսպանիան Թրամփի՝ ՆԱՏՕ-ից հեռացվելու վերաբերյալ կոչին․ EP
Աշխարհ
Իսպանիայի կառավարությունը «ծայրահեղ հանգստություն» է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկիրը ՆԱՏՕ-ից հեռացնելու առաջարկի վերաբերյալ, հաղորդում է Europa Press-ը:
«Իսպանիան ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ է և հավատարիմ է դրա սկզբունքներին: Եվ այն կատարում է իր պարտավորությունները ճիշտ այնպես, ինչպես Միացյալ Նահանգները», - հրատարակությանը հայտնել է կառավարության աղբյուրը:
Նախորդ օրը Թրամփը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ կարծիք էր հայտնել, որ Իսպանիան, հավանաբար, պետք է հեռացվի դաշինքից՝ պաշտպանական ծախսերը մեծացնելու դժկամության պատճառով:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը