Տոկաևը Պուտինին առաջարկել է քննարկել ԱԷԿ կառուցումը Ղազախստանում
Տնտեսություն
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը առաջարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին քննարկել ատոմային էլեկտրակայանի կառուցման նախագիծը Ղազախստանում։ Նրա խոսքերը փոխանցում է ТАСС-ը։
«Կարծում եմ՝ մեզ մոտ քննարկելու լուրջ հարցեր կան․ առաջին հերթին՝ ատոմակայանի կառուցումը՝ «Ռոսատոմի» անմիջական մասնակցությամբ։ Բացի այդ, կան նաև այլ խոշոր համատեղ ծրագրեր», — ասել է Տոկաևը՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Պուտինի հետ առանձին հանդիպման ժամանակ։
Ղազախստանի ղեկավարը հավելել է, որ Ռուսաստանի և Ղազախստանի միջև արդեն իրականացվել է 114 համատեղ նախագիծ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 22 միլիարդ դոլար։ Նա նաև ընդգծել է, որ երկու երկրները շարունակելու են ակտիվ միջազգային համագործակցությունը։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru